Foto

«Մենք միասնական ենք». 30 տոննա մարդասիրական բեռ արցախցի բնակիչներին

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինվորականները Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար առաքել են ավելի քան 30 տոննա մարդասիրական բեռ «Մենք միասնական ենք» բազմազգ նախագծից։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ ռուս խաղաղապահները պարբերաբար գործողություններ են իրականացնում Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատություններին և ընտանիքներին անհրաժեշտ մարդասիրական օգնություն փոխանցելու համար:

Այդ ակցիաներից մեկն էլ տեղի է ունեցել Ստեփանակերտ քաղաքի դպրոցներում։ Ռուս խաղաղապահները սննդի փաթեթներ են բաժանել դպրոցում առաջադիմությամբ աչքի  ընկնող աշակերտներին, անապահով ընտանիքներին, մարդասիրական օգնություն են ստացել նաև մանկատներից մեկի սաներն ու դաստիարակները։