Foto

Լաչինի միջանցքում ապօրինի ադրբեջանական անցակետն արդեն իսկ մեծ խոչընդոտ է մարդկանց և ապրանքների տեղաշարժի համար

Արցախ-Հայաստան սահմանին ադրբեջանական ապօրինի անցակետի առկայությունը (Լաչինի միջանցքում) և անձնագրային/բեռների հսկողությունն արդեն իսկ նշանակում է հսկայական խոչընդոտ մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների ազատ տեղաշարժի համար։ Այս մասին Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է իր տելեգրամյան ալիքում։

Նա նշել է, որ Ադրբեջանը չի կարող վերահսկել այս տարածքը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված վիճելի կարգավիճակը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։

«Ադրբեջանը վարում է էթնիկ զտումների և հայատյացության կանխակալ և ագրեսիվ քաղաքականություն, չնայած ցանկացած շոուներին, Ադրբեջանը ամեն պահի կարող է խոչընդոտել ցանկացած շարժ»,- նշել է Արտակ Բեգլարյանը։

Պետնախարարի խորհրդականը հավելել է, որ Արցախի կառավարությունը պարբերաբար պատրաստակամություն է հայտնել անել ամեն ինչ՝ Եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան շարժման թափանցիկությունը բարձրացնելու համար՝ բացառելով Ադրբեջանի կողմից որևէ վերահսկողություն։