Foto

Բլինքենի, Միրզոյանի և Բայրամովի մասնակցությամբ այսօրվա հանդիպումները տեղի կունենան փակ ձևաչափով

Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին տեղեկացնում են Պետքարտուղարությունից:

Լրացուցիչ տեղեկացնում են նաև՝ այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սկզբում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ, այնուհետև տեղի կունենա նաև Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը։

Հհանդիպումները մամուլի համար փակ են լինելու։