Foto

«Կարծում եմ՝ թուրքական կամ ադրբեջանական պատվեր կարող է լինել». «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախագահ

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանը կարծում է, որ ապրիլի 21-ին  իրեն ծեծի ենթարկողները կարող է թուրքական կամ ադրբեջանական պատվեր լինել: NEWS.am-ի հետ զրուցում նա ասաց, որ միջադեպի հետ կապված որեւէ նորություն դեռ չկա, իրավապահները դեռ չեն հայտնաբերել իրեն ծծեի ենթարկողներին:

«Կարծում եմ՝ թուրքական կամ ադրբեջանական պատվեր կարող է լինել, գորշ գայլերի: Սակայն այլ ուժի բացահայտ մեղադրել, առաց փաստեր ունենալու չեմ կարող, ճիշտ չեմ գտնում»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ի երեկոյան «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանին Թբիլիսիում ծեծի են ենթարկել դիմակավորված անձինք: