Foto

Պուտինը խոսել է Ռուսաստանի ընկերների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Օրենսդիրների խորհրդի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանն ունի բազմաթիվ ընկերներ, այդ թվում՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախկինում Պուտինը սխալ էր անվանել «անբարյացակամ երկրներ» արտահայտությունը, քանի որ անբարյացակամ են էլիտան կամ ղեկավարները։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանում այս արտահայտությունը մտել է հանրային գիտակցության ու շրջանառության մեջ, որը ճշգրիտ չի արտացոլում ներկա իրողությունները։

Մինչ այս Պուտինը ասել էր, որ Գերմանիայում շատ ընկերներ ունի, որոնց հետ պահպանում է լավ հարաբերությունները։