Foto

Ալիևին զենքը միայն թույլ կտա շարունակել մարդու իրավունքների խախտումները հայ ժողովրդի նկատմամբ․ Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․ «Միացել եմ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին ուղղված նամակին, որում անհամաձայնություն եմ հայտնում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու համար որևէ արտահանման լիցենզիա տրամադրելու հետ: Հասկանալի է, որ Ադրբեջանի ձեռքում եղած զենքը միայն թույլ կտա Ալիևին շարունակել մարդու իրավունքների խախտումները հայ ժողովրդի նկատմամբ»: