2023 թվականի ապրիլի 24-ին Պատմական հեռանկարների ուսումնասիրման հիմնադրամի նախագահ, քաղաքագետ, հրապարակախոս, պատմական գիտությունների դոկտոր Նատալյա Նարոչնիցկայան մասնակցել է Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» միջազգային գիտաժողովին։ Գիտնականն իր ելույթում հիշեցրել է, որ Արցախը (Ղարաբաղը) Պարսկաստանից հետ է գրավվել Ռուսաստանի կողմից, և հետևաբար Ռուսաստանի պատասխանատվությունը տարածաշրջանի հանդեպ ակնհայտ է։
Նարոչնիցկայայի ելույթում խոսվում է այն մասին, թե ինչպես, ում կողմից և երբ է ստեղծվել արհեստական «Ադրբեջան» պետությունը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի ապրիլի 24-ին Ռուսաստանի հայերի միությունը, Մոսկվայի կառավարության ազգային քաղաքականության և միջտարածաշրջանային կապերի դեպարտամենտի աջակցությամբ համատեղ իրականացվող «Ցեղասպանություն. հիշատակում և կանխարգելում» ամենամյա ծրագրի շրջանակներում, կազմակերպել էր Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջազգային գիտաժողով։









