Երեւանի գրեթե բոլոր դպրոցներում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։
Դպրոցներում բնականոն դասընթացները վերսկսվել են։ Ավելի վաղ մենք տեղեկացանք, որ ահազանգերը ստացվել են էլեկտրոնային փոստի միջոցով, եւ այս պահին ստուգումներն են իրականացվում։