Foto

Ֆրանսիայում սպառնացել են մթության մեջ թողնել Կաննի փառատոնն ու սպորտային միջոցառումները

Կաննի փառատոնը, Ֆորմուլա-1-ի Մոնակոյի Գրան պրին եւ թենիսի «Ռոլան-Գարոս» մրցաշարը կարող են անցկացվել մթության մեջ: Այս մասին հայտարարել են «աշխատանքի համընդհանուր համադաշնություն» ֆրանսիական արհմիությունում, փոխանցում է BFMTV-ն։

«Մակրոնը խոստացել է հանդարտեցման 100 օր,  մենք նրան խոստանում ենք 100 օր՝ գործողության եւ ցասման»,-հայտնել է արհմիությունը՝ դժգոհություն հայտնելով կենսաթոշակային բարեփոխումներից:

Հիշեցնենք, որ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու Ֆրանսիայի իշխանությունների փորձերը դժգոհության մեծ ալիք են բարձրացրել ամբողջ երկրում։