Foto

Ռուսաստանն էներգառեսուրսների հաշվարկներում անցնում է ազգային արժույթների. փոխվարչապետ

Ռուսաստանն էներգառեսուրսների հաշվարկներում անցնում է ազգային արժույթների։ Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի հարցազրույցում ասել է փոխարչապետ Ալեքսանդր Նովակը։

Նրա խոսքով՝ պահանջված են յուանը եւ ռուբլին։ Նովակն ավելացրել է, որ հետագայում երկիրը մտադիր է հրաժարվել եվրոյից եւ դոլարից՝ հաշվի առնելով ըստ այդ արժույթներով հաշվարկների կատարման ընթացիկ խնդիրները։

«Մեր գործընկերները Չինաստանում գազի եւ մասամբ նավթի համար արդեն վճարում են յուանով»,- նշել է փոխվարչապետը։

Նա նշել է, որ մտադրություն կա շարունակելու ազգային արժույթներով փոխհաշվարկների կատարելագործումը։