ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները քննարկում են Ուկրաինա տարբեր տեսակի ինքնաթիռներ մատակարարելու հարցը։
«Ինչ վերաբերում է ինքնաթիռներին, դաշնակիցները (դրանք) տրամադրել են։ Լեհաստանը տրամադրել է ՄիԳ-29-եր։ Ներկա պահին բանակցություններ են վարվում (Ուկրաինային) այլ տեսակի ինքնաթիռներ տրամադրելու մասին»,- ասել է նա լրագրողներին ուրբաթ, Գերմանիայում ամերիկյան «Ռամշթայն» ավիաբազայում Ուկրաինային աջակցման կոնտակտային խմբի հետ հանդիպումն սկսելուց առաջ։ Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր ուղարկել Ուկրաինա սպառազինությունների մատակարարման պատճառով։









