Foto

Անկեղծորեն հույս ունեմ, որ ինքներս մեզ փրկելու ցանկությունը գերիշխող դեր կունենա ռուսների և հայերի համար․ Արամ Գաբրիելյանով

Լրագրող, հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամյան ալիքում գրում է, որ դիտելով բլոգեր Սերգեյ Կարնաուխովի հարցազրույցը մի  քանի կարևոր կետեր է առանձնացրել՝ անդրադառնալով Պեսկովին և ՀՀ-ում ՌԴ դեսպան կոպերկինին։ 

Մասնավորապես նշել է․ «Հայաստանում տեղի ունեցողը,  որպես բացառապես հայկական փորձանքի ընկալելում ոչ թե հեռատես, այլ հանցավոր բան է Ռուսաստանի շահերի համար։ Ի վերջո, նրանք սկսեցին խոսել ուղիղ, առանց կեղծ քաղաքավարության։ Ռուսաստանը փափուկ քաղաքականություն խաղալու ժամանակ չունի, հայերն էլ չունեն։ Ուստի, ես անկեղծորեն հույս ունեմ, որ ինքներս մեզ փրկելու ցանկությունը գերիշխող դեր կունենա ռուսների և հայերի համար, և Ռուսաստանի Դաշնության իշխանությունները վերջապես կհամագործակցեն ընդդիմության և ցանկացած հայի հետ, ով չի դավաճանել իր երկիրը և ցանկանում է. փրկել ոչ միայն երկիրը, այլև,  առանց ուռճացնելու, ամբողջ հայկական էթնոսը, որը միանշանակ կանգնած է երկրորդ ցեղասպանության եզրին։

Հեռացրե՛ք Կոպիրկինին, նա պարզապես միջակ չէ, նա Ռուսաստանի ԹՇՆԱՄԻՆ է !!!! Սկսեք արդեն գիտակցել, որ մեր միությունը քաղաքական չէ, այլ էկզիստենցիալ․․․

Մանրամասները տեսանյութում