Ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցը: Մինչև այսօր չի
ստեղծվել միջոցառումների կազմակերպման պետական հանձանժողով: Մինչև 2019 թվականն այդ հանձնաժղովը ստեղծվում էր 2-3 ամիս առաջ, հանրային հեռուստատեսությունը
միջազգային եթերաժամանակ էր գնում՝ այլ երկրներում Ծիծեռնակաբերդից ուղիղ հեռարձակում ցուցադրելու համար: Հրավերներ
էին ուղարկվում տարբեր դեսպանությունների, պատվիրակություններ
էին հրավիրու՝մ մասնակցելու ապրիլի 24-ի արարողակարգին: Ամեն տարի մի քանի երկրի ղեկավար
էր գալիս Հայաստան, որոնց այցը լուսաբանում էին մի քանի տասնյակ միջազգային
լրատվամիջոցներ: Հիմա, «խաղաղության նոր
օրակարգի» ձևավորման պայմաններում, ՀՀ իշխանությունը փաստացի մոռացել է և մյուսներին էլ փորձում է պարտադրել մոռանալ ապրիլի 24 ամսաթիվը: Կառավարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արմեն
Խաչատրյանը Vest.am-ին ասաց, որ հանձնաժողով
ստեղծվում է միայն հոբելյանական տարեթվերին, հիմա ստեղծված չէ, իսկ պատվիրակությունների
և հրավերների մասով պետք է տեղկություն ստանալ ԱԳՆ-ից, իրենք չեն տիրապետում մանարամասներին։
ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից էլ հայտնեցին, որ պատվիրակությունների մասով
տեղեկությունների չեն տիրապում և, եթե հաստատված հրավեր լինի, որը նաև հրապարակային
լինի, իրենց խոսնակը կապ կհաստատի լրատվականի հետ։ Շուրջ 2 օր է պատասխան զանգ Vesti.am-ը
չի ստացել։
Այն որ ապրիլի
24-ին որևէ պետական կառույց չի պատրաստվում, որևէ պաշտոնական հաղորդագրություն չկա,
ակնհայտ է։
Զարմանալի չի լինի,
որ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ականները ինչ-որ պատրվակով չգնան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր,
որ չնեղացնեն թուրք պաշտոնակիցներին։ Սա հստակ տարվող քաղաքական գիծ է, որն ուղղված
է հայի ինքնության ոչնչացմանը, սա մոռացության է մատնում 1,5 միլիոն հայերի անմահ հիշատակը:
Եթե չենք կարողանում, պետություն լինելով,
1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը տարվա մեջ մեկ անգամ հարգել հավուր պաշաճի,
ապա միջազգային հանրությունից ի՞նչ ենք պահանջում 44 օրյա պատերազմի զոհերի վերաբերյալ։
Արդյո՞ք նրանք պիտի հարգեն և պաշտպանեն հայ գերիների և խաղաղ բնակչության շահերը։
Իխանությունը մեր պատմությունն ու ինքնությունը դնում է զոհասեղանին՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց։ Սրանք նույնիսկ նույն նժարի վրա լինել չեն կարող։ Տնտեսական կոմպոնենտը կարևորելն ուղղակի քոչվոր, առևատրական է դարձնում ողջ ազգին։ Սա էլ այն դեպքում, երբ տնտեսագետները վստահեցնում են՝ մենք ոչինչ չունենք վաճառելու և էականն այստեղ էլի թուրքական շահի և օրակարգի սպասարկումն է: Պարզապես այդ գործողությունն արվում է Թուրքիային և Արևմուտքին հաճոյանալու համար, որն էլ ինչ-որ ժամանակով երկարաձգելու է Փաշինյանի իշխանությունը:
Նկատենք, որ երեկ՝ ապրիլի 18-ին, ԱԺ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայ ժողովուրդը հանուն խաղաղության պետք է պատրաստ լինի ցավոտ լուծումների: Ահա դրա օրինակներից մեկը՝ մոռանալ 100 ամյա վաղեմություն ունեցող Ցեղասպանությունը և ձեռքը մեկնած խաղաղություն մուրալ՝ հույս ունենալով, որ մի օր Թուրքիան իր շահերից ելնելով կսեղմի այդ ձեռքը։









