Foto

Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում. Բագրատ Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն արձագանքել է Իլհամ Ալիևի հայտարարություններին։ Միկոյանի արձագանքը՝ ստորև.

«Ըստ երևույթին, Ալիև կրտսերը ոչ մի կերպ չի կարողանում մոռանալ, թե ում են իրենք պարտվել ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ:

Ռոբերտ Քոչարյանի ժամանակ իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում: Նախագահ Քոչարյանին նա պարտվել է բոլոր առումներով, և այդ պատմությունը անհնար է վերաշարադրել, որքան էլ նա այսօր աքլորանա»: