Foto

Ազատ գյուղում այրված զինվորների ծնողները բացեցին ճանապարհը

Ազատ գյուղում այրված զինվորների ծնողները բացեցին Սեւան- Երեւան մայրուղին: Այս մասին հայտարարեց զոհվածների գործով փաստաբան Նորայր Նորիկյանը: Այս մասին հաղորդում է News.am-ը։

Նա նշեց, որ իրենք սպասելու են վաղը հանդիպման մասին պատասխանի՝ հարգելով Հայաստանի Հանրապետությունը:

Փաստաբանը նաեւ ներողություն խնդրեց քաղաքացիներից, որոնց անհարամրություն են պատճառել, սակայն նշեց, որ բոլորն էլ հասկանալով են մոտեցել խնդրին:

Հիշեցնենք, որ հրդեհից կացարանում զոհված զինծառայողների ծնողները փակել էին Սեւան - Երեւան մայրուղին՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Պաշտպանության  նախարարի հետ: