Foto

ՀՀ–ի և Ադրբեջանի` ռազմական բալանսի առումով ճեղքվածքը լրացնելու լուրջ ծրագրեր կան. Փաշինյան

Բանակի փոփոխությունն առաջին հերթին մտքի փոփոխությունից է պետք սկսել։ ԱԺ–ում նման հայտարարությամբ է հանդես եկել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հարցին։

«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ  ԱԺ արտահերթ նիստում այսօր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Կառավարության 2021-2026 թթ ծրագրի 2022-ի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։

 «Զինվորի և սպայի բարոյական կոդեսքի պրոբլեմին պետք է լուրջ վերաբերվել, ինչպես նաև պրոֆեսիոնալիզմն ու սոցիալական երաշխիքն է կարևոր։ Այսինքն` պետք է համոզված լինենք, որ զինվորն ունի մարտական որոշակի հմտություններ, որից ներքև չի կարող լինել, և զինվորականը պետք է սոցիալական որոշակի երաշխիք ունենա»,– նշել  է Փաշինյանը՝ ավելացնելով, որ բանակում խորը պրոբլեմներ կան, որոնց լուծումը միշտ չէ, որ փողի հետ է կապված։

Պատգամավորի այն դիտարկմանը, որ  Հայաստանի և Ադրբեջանի` ռազմական բալանսի միջեւ  սարսափելի ճեղքված է առաջացել, ինչ է արվում վերականգնելու համար՝ Փաշինյանն ասել է, որ սպառազինության ճեղքվածքը լրացնելու լուրջ ծրագրեր կան, որոնց մասին հրապարակավ չեն կարող ներկայացնել։