ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Բրազիլիա` հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դիվանագետը կհանդիպի երկրի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև իր գործընկեր Մաուրո Վիեյրայի հետ։
Բրազիլիան Լավրովի լատինաամերիկյան շրջագայության առաջին երկիրն է։ Ապրիլի 17-ից ապրիլի 21-ը ՌԴ ԱԳՆ ղեկավարը կայցելի նաև Վենեսուելա, Նիկարագուա և Կուբա։
Նշվում է, որ այցի նպատակն է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և Լատինական Ամերիկայի երկրների միջև քաղաքականության, առևտրի, կրթության, մշակույթի և շատ այլ ոլորտներում։
Ավելի վաղ Բրազիլիայի նախագահը կոչ էր արել ստեղծել G20-ի անալոգը՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ «Այսպիսով, հնարավոր կլինի դադարեցնել հակամարտությունը և խաղաղություն հաստատել»,-նշել է Բրազիլիայի ղեկավարը։








