Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության
բացման արարողության ժամանակ Արամ Նիկոլյանն այրեց Ադրբեջանի դրոշը: Նիկոլյանը ձերբակալվեց,
հետո էլ հանցակազմի բացակայության պատճառով ազատ արձակվեց: Դրանից հետո Արամ Նիկոլյանը
լայվ ձևաչափով հանյտնեց, որ իր արարքը թասիբով հայ տղմարդու արարք էր և դա վկայում
է այն մասին, որ հայերը չեն հարմարվելու ինչ-որ իրավիճակի:
Հայ հասրակությունը Նիկոլյանի արարքի
վերաբերյալ տարբեր կարծիքներ ունի, որոնց շուրջ քննարկումները չեն դադարում: Մի մասը համարում է, որ ադրբեջանցիները
հյուր էին և պատշաճ չընդունեցինք, մի մասը մտավախություն է հայտնում, որ դա կբերի սահմանային
իրավիճակի սրման, մի մասն էլ կարծում է, որ արարքն իրոք տղամարդային
էր, և Ադրբեջանի դրոշը ՀՀ-ում պետք է չծածանվի: Ինչ-որ տեղ առկա է նաև քաղաքական խնդիր՝ իբր ագրեսոր ազգ ենք և սպորտը քաղաքականացնում ենք:
Այն մարդիկ, ովքեր կարծում են, որ ադրբեջանցիները հյուր են, պետք է նկատի ունենան, որ թշնամու դեպքում հյուրընկալության կանոններն այլ են: Արամ Նիկոլյանի արարքից հետո ադրբեջանցի մարզիկները վիրավորված հեռացան, հետ կանչվեցին: Սա լավագույն արդյունքն էր, որ կարող էր արձանագրել Նիկոլյանի արարքը: Հետևանքները թող դիվանագետները հարթեն՝ Նիկոլյանը և ՀՀ քաղաքացիները վճարում են Արտաքին գործերի նախարարություն ունենալու համար: Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականության, սպորտը քաղաքականացնելու, մշակութային վանդալիզմի համար դեռ որևէ անգամ չի պատժվել և պարսավանքի չի արժանացել: Ի վերջո, մարզիկներին հետ կանչելու ադրբեջանցիների հայտարարության մեջ, ամենաշատը վիրավորվել էին, որ դրոշի այրումը տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ:
Փաշինյանն էլ, սովորության համաձայն, կարող է արդարանալ, որ ինքը տեղյակ չի եղել, թեև, եթե իմանար, ապա ամեն
ինչ կաներ, որ դա տեղի չունենար: Հիմա ԿԳՄՍ փոխնախարարը ջանք
չի խնայում, իրավիճակը մեղմելու համար, ԱԳ նախարարությունը դեռ միայն բառացի ներողություն
չի խնդրել, իսկ հայ պատգամավորն ամաչում է, որ մեր երկրում թշնամի պետության դրոշ են
այրում։
Նիկոլյանի արարքը, թեև փոքր, բայց արդյունք է տվել՝ ադրբեջանցիները ՀՀ-ից հեռացան, բայց իշխանությունը վախվորած՝ ձեռքերը լվանում է դրանից: Ընտանիքում, անկախ անդամների
ճիշտ կամ սխալ վարքից, հայրը մշտապես պաշտպանում է նրանցից յուրաքանչյուրին, նույն էլ
պետության դեպքում՝ եթե նույնիսկ Նիկոլյանի արարքն անընդունելի է, ապա պետությունը
պարտավոր է սատար կանգնել իր քաղաքացուն։









