Foto

Իրանը կգնա սպառազինությունների խոշոր ստուգումների. Թրամփ

«Բոլորը հրաշալի գիտակցում են, որ Իրանը կհամաձայնվի խոշոր սպառազինությունների ստուգումներ անցկացնել՝ ապագայում «միջուկային ազնվությունն» ապահովելու համար»։  Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների՝ Իրան մուտքի մասին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Аxios-ը հայտնել էր՝ ԱՄՆ-ն ցանկանում է, որ բանակցությունների առաջին փուլից հետո Իրանը համաձայնի ՄԱԿ-ի տեսուչներին թույլ տալ ստուգել իր միջուկային օբյեկտները, այդ թվում՝ այն վայրերը, որոնք նախկինում հարվածների են ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։

Ի պատասխան՝ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանին տալ սառեցված ակտվիների մի մասի հասանելիություն։