Foto

Զինծառայողը իրեն ամրակցված զենքից հրազենային վիրավորում է ստացել․ ՀՀ ՊՆ

Ապրիլի 13-ին, նախնական տվյալներով իրեն ամրակցված զենքից, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Հ. Ս.-ն: Այս մասին հաղորդում են Պաշտպանության նախարարությունից:

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում  է կայուն ծանր:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: