Foto

Ռուսաստանն ամեն ինչ անում է խաղաղության պայմանագիր կնքելու համար. Մատվիենկո

Ռուսաստանի Դաշնությունը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի շրջանակներում հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու համար, այս մասին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Ռուսաստանն արել և անում է հնարավոր ամեն ինչ՝ եռակողմ համաձայնագրի շրջանակներում որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքելու համար, որը ժամանակին ստորագրել են երեք պետությունների ղեկավարները»,- ասել է Մատվիենկոն։