Foto

Այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը զբաղեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնը, գիտակից հայերն արդեն ամաչում են․ Զաքարյան

Vesti.am-ը ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին խնդրեց առնձնացել իրեն հայտնի այն բոլոր փաստաթղթերը, գործողությունները, որն ստորագրել է կամ ասել է Նիկոլ Փաշինյանը, որոնք հայի և անձամբ իր համար ամոթալի են։

«Այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը զբաղեցրեց ՀՀ վարչապետի պաշտոնը, գիտակից հայերն արդեն ամաչում են, առ այսօր։ Եվ ոչ միայն ամաչում են, այլ վերածվել են պետության անարժանապատիվ քաղաքացիների՝ հատկապես արտաքին քաղաքական իմաստով։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պատասխանում է շատ հարցերի», - Vesti.am-ի հարցին ի պատասխան ասաց Զաքարյանը։

Եղել է նաև Ապրիլյան պատերազմ, որտեղ, ցավոք, ունեցել ենք զոհեր, երկիրը պահելու գնով: Փաշինյանը զուգահեռներ է տանում, թե Ապրիլյան պատերազմի դեպքում էլ են եղել զոհեր, և, եթե Ապրիլյան պատերազմի համար Սերժ Սարգսյանը չի ամաչում, ապա ինչո՞ւ է ամոթալի 44 օրյա պատերազմը։ Զաքարյանն, ի պատասխան Փաշինյանի մտքին՝ անընդունելի համարեց այդ երկու պատերազմների միջև զուգահեռներ անցկացնելը և նշեց, որ Ապրիլյանը եղել հաղթական պատերազմ։ «Ապրիլյանը հաղթանակով և Հայաստանի դիրքերն ամրացնող պատերազմ էր, որտեղ թշմանին և իրեն աջակցող ուժերը շատ արագ հասկացան, որ Հայաստանի հետ ռազմական ճանապարհով չի կարելի հարցերը լուծել։ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը չէ Հայաստանը հասցրել պատերազմի, այլ՝ Նիկոլի քաղաքականությունն է հասցրել  44 օրյա պատերազմի և միտումնավոր ձախողումներով բերել է այս մեծ ծավալի կորուստներին, որով արդեն Հայաստանի Հանրապետության գոյությունն է վտանգի տակ: Ես չեմ ասում, դա հենց Նիկոլն է ասում։ Համեմատելու բաներ չեն։ Եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, չէր լինի պատերազմ, չէին լինի զոհեր և կորուստներ և, առհասարակ, չէր լինի այս համազգային նսեմացման պրոցեսը»,- կարևորեց Զաքարյանը։

Արտակ Զաքարյանը համազգային նսեմացման պրոցեսի կանխումը տեսնում է այս իշխանության հեռացմամբ և ազային արժանապատվությունը վերականգնելով։ Ընդգծեց, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյնաի հետ ապագա չունի։

 

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան