Foto

Գյումրին՝ 2024 թվականին ԱՊՀ սպորտային մայրաքաղաք

Գյումրին 2024 թվականին կլինի Անկախ պետությունների համագործակցության սպորտային մայրաքաղաքը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Որոշում  է ընդունվել, որ այս տարի ԱՊՀ-ի սպորտային մայրաքաղաքը կլինի Մինսկը, իսկ 2024 թվականին՝ հայկական Գյումրին»,- ասել է Լավրովը։