Foto

ԵՄ առաքելությունը Հայաստան բերելուց և տարածաշրջանային բոլոր ուժերի զարյուրթը շարժելուց հետո, առնվազն պետք է նժարին դնելիս ավելի բարձր լինի այդ առաքելության դերը

Տևական ժամանակ Հայաստանում է ԵՄ դիտորդական առաքելությունը, որն այս ամիսների ընթացքում ընդամենը մեկ անգամ է հանդես եկել հայտարարությամբ: Առաքելության ղեկավարը հայտարարեց, որ եթե մինչև գարնան ավարտը հայ-ադրբեջանական պատերազմ չսկվի, ապա իրենք կհամարեն, որ իրենց առաքելությունը կատարված է: Սա, բնականաբար, բանական մարդու համար, առնվազն, տարօրինակ է:

Նկատենք, որ երբ Նիկոլ Փաշինյանը ԵՄ դիտորդներին հրավիրում էր Հայաստան, տարածաշրջանում բոլորը դժգոհ էին: Այդ մասին բացահայտ ասաց Ռուսաստանը, Իրանը, որը մեր պոտենցիալ դաշնակիցն էր պատերազմից հետո: Ադրաբեջանի նախագահն էլ ասում էր, որ ԵՄ ներկայությունն իր համար միևնույն է, թեև ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիման ժամանակ տեսակետ հայտնեց, որ դժգոհ է: ԵՄ առաքելությունը Հայաստան բերելուց և տարածաշրջանային բոլոր ուժերի զարյուրթը շարժելուց հետո, առնվազն պետք է  այդ առաքելության դերը, նժարին դնելիս, ավելի ծանր կշռի:

ԵՄ դիտորդներն ասում են, թե իրենք միայն հեռադիտակներ ունեեն, իսկ հնարավո՞ր չէ, որ այդ հեռադիտակի օգնությամբ առնվազն արձանագրել, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը, որ կողմն է ագրեսոր:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Vesti.am-ի հետ զրույցում հիշեցնում է, որ Փաշինյանը ԵՄ առաքելության տեղակայման մասին այլ պատճառ ուներ. «Արևմուտքն է ՀՀ իշխանությունից պահանջել, որպեսզի որևէ տեսքով արևմտյան հետախուզական խումբ ունենա Հայաստանում: Վարչապետը կառավարության նիստում հստակ ասաց, որ Ադրբեջանը Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայից վտանգ է զգում, և ԵՄ դիտորդները կգան Հայաստան, որպեսզի Ադրբեջանին տեղեկացնեն, հանգստացնեն, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազան իրենց համար վտանգ չի ներկայացնում: Եվրոպացի դիտորդներն էլ եկել են դրա համար: Իրենց խնդիրը տեղեկություն հավաքելը և Ադրբեջանին փոխանցելն է, որն էլ իրենք գերազանց ձևով իրականացնում են: Վերջերս հաղորդում եղավ, որ ԵՄ դիտորդներն իրենց հավաքագրած տեղեկությունները փոխանցում են Ադրբեջանին: Նրանք եկել են, որ հետախուզական ինֆորմացիա ներկայացնեն, թե ռուսական ռազմաբազան այստեղ ինչով է զբաղված: Եվ երկրորդ նրանք եկել են, որ սահմանամերձ բնակչության շրջանում քարոզչություն անեն, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունները վերադառնան խաղաղության դիրքին, որպիսի այստեղ ռուսական խաղաղարար ներկայության կարիք չլինի և Արևմուտքը Հարավային Կովկասը վերցնի իրենց հսկողության տակ: Չկա որևէ փաստաթուղթ, որը կնքված կլինի ԵՄ-ի և Հայաստանի միջև, որտեղ հստակ կլինի գրված այդ դիտորդների առաքելությունը»:

Հեղինակ: Աննա Ավետիսյան