Foto

Այլևս պարզ է, որ մենք, որպես պետություն, երբեք չենք ունենա այն կարգավիճակը, որն ունեինք դեռ մի քանի տարի առա

Վահե Դավթյանը իր https://m.facebook.com/vahe.davtyan.5/posts/pfbid0yQrFwBA6QtHD4VXFxLviyLKwi3ZSUTo6ZD1GNEXytCxftd9TLixkmCpyL8fDZBqAl?device_id=87298eb9-8b08-4402-aa6d-56aee5acdbc2&wtsid=rdr_04UwQ4rCaIDLafMao

Իհարկե, խաղաղությունն անհրաժեշտ է: Բայց միայն հաղթանակից հետո: Մեր հաղթանակից հետո:

Սակայն հաղթանակն էլ ինքնանպատակ չէ:

Գիտե՞ք, ինչու ենք մենք անընդհատ ձախողում: Քանի որ չունենք մեգածրագիր: Երկարաժամկետ ռազմավարություն: Պարզ ասած՝ չգիտենք, ինչ ենք ուզում: Դրեյֆող նավ ենք: Պետությունն էլ վերածվել է բարոյալքված կնոջ, որի նկատմամբ յուրաքանչյուր սրիկա ուզում է բռնություն գործել:

Իսկ այդ պարագայում նույնիսկ մեր հաղթանակից մենք չենք կարող որևէ օգուտ քաղել: Կարող ես հաղթել պատերազմում, բայց պարտվել խաղաղության ժամանակ: Ու դա ամենավտանգավորն է:

Այլևս պարզ է, որ մենք, որպես պետություն, երբեք չենք ունենա այն կարգավիճակը, որն ունեինք դեռ մի քանի տարի առաջ: Ուստի, մեզ իրապես անհրաժեշտ է ձևակերպել ՛՛նոր Հայաստանի՛՛ կոնցեպտը (չշփոթել նիկոլա-քպ-ական բարբաջանքի հետ): Մեզ պետք է հայկական լուսավոր Նախագիծ:

Եվ այդ Նախագծի հիմքում պետ է նախևառաջ ընկած լինի յուրաքանչյուրիս անձնական ռազմավարության խորքային վերանայումը: 

Մենք պետք է սովորենք լինել գերարդյունավետ ու գերպրագմատիկ ամենաբարդ ճգնաժամերի պայմաններում: 

Պետք է սովորենք արագ մտածել ու արագ գործել:

Պետք է սովորենք ճիշտ դասավորել մեր անձնական առաջնահերթությունները: 

Պետք է հասկանանք, որ հնարավոր չէ հաջողակ լինել ձախողված երկրում: 

Պետք է սովորենք պատասխանատվություն կրել: Գոնե մեր երեխաների վաղվա օրվա համար: Իրականում, այլ ոչ թե սեղանի շուրջ բաժակ բարձրացնելով:

Պետք է հասկանանք մի պարզ բանաձև՝

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԵԶԱՆԻՑ: