Չեմ ցանկանում, որ Եվրոպայի առաջնությունում մեր հարեւան երկրի մասնակցության հետ կապված մեծ աժիոտաժ լինի. Ադրբեջանցիներն արդեն Երեւանում են, Մենք ապահովել ենք նրանց անվտանգությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Ապրիլի 14-ին ժամը 20:30-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը: Երեւանում անցացվող ԵԱ-ին մասնակցում է նաեւ Ադրբեջանի հավաքականը, որը Երեւան է ժամանել 4 մարզիկով:
«Ադրբեջանցիների պատվիրակությունն արդեն ժամանել է Երեւան 12 հոգանոց կազմով, որից 4—ը մարզիկ են:
Բացման արարողությանը մարզիկներ չեն մասնակցելու: Մարզաձեւը սպեցիֆիկ է եւ մարզիկներն իրենց մարզավիճակը պահելու համար լրացուցիչ ստրեսային իրավիճակներում չպետք ՝ գտնվեն: Մենք դրոշների շքերթն այլ կերպ ենք կազմակերպել: Մարզական աշխարհում, նույնիսկ հակամարտող երկրների թիմերին ընդունելը սովորական միջոցառում է: Հայաստանը, ինչպես եւ Խորվաթիան, Կոսովոն եւ մյուս երկրները, Ադրբեջանը նույնպես են Եվրոպական ֆեդերացիայի մի մաս է: Իրենք կարող են հայտն ներկայացնել եւ ներկայացրել ու մասնակցում են:
Ընդունող երկրիրը Հայաստանն է, բայց սա Միջազգային եւ Եվրոպական ֆեդերացիաների կողմից կազմակերպվող եւ անցկացվող մրցաշարն է: Բոլորն այն երկրները, որոնք Եվրոպական ֆեդերացիայի անդամ են եւ ցանկություն ունեն մասնակցել, մենք պարտավոր ենք ընդունել: Սա մեծ եւ կարեւոր հանձնառություն է: Մենք հայտը ներկայացնելուց ասել ենք, որ բոլոր երկրների մարզիկներին ընդունելու ենք եւ ապահովելու ենք նրանց անվտանգությունը:
Այս ընթացքում Եվրոպական ֆեդերացիայի միջնորդությամբ գրագրություն ենք ունեցել կոնկրետ Ադրբեջանի թիմի հետ՝ կապված անվտանգային հարցերի: Մենք անընդհատ շեշտել ենք, որ ինչպես մյուս, այնպես էլ Ադրբեջանի մարզիկների անվտանգությունը պատրաստ ենք ապահովել: Գործընկերները լրացուցիչ անվտանգություն են խնդրել, մենք դա էլ ենք ապահովել: Բոլոր միջոցները իրականացրել ենք՝ ուղեկցումներ, օդանավակայանում դիմավորում, հյուրանոցում լրացուցիչ անվտանգության ապահովում:
Մեր քննարկումները Ադրբեջանի հետ ավելի շուտ է եղել, վերջին իրադարձություններից առաջ:
Մենք ապահովել ենք բոլոր մարզիկների անվտանգությունը»,- ասաց Արայիկ Հարությունյանը:
Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 15-23-ը:









