Foto

Մեկնարկել է «Անվտանգության ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագրով դասընթացների շարքը. Արթուր Վանեցյանը դասախոսությամբ է հանդես եկել

Մեկնարկել է «Հայրենիք» կուսակցության՝ «Անվտանգության ակադեմիա» ոչ ֆորմալ կրթական ծրագրով դասընթացների շարքը։

Այն բացառիկ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին՝ Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային ոլորտին առնչվող կարևոր և արդիական թեմաները ուսումնասիրելու տեսանկյունից։

Ակադեմիայի շրջանակում դասախոսություններ կվարեն ոլորտի լավագույն մասնագետները և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչները։ Ընդհանուր առմամբ, դասընթացները ներառելու են Արցախյան հիմնահարցի ու ՀՀ անվտանգության վերաբերյալ՝

•  տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումների
•  իրավական և տեղեկատվական,
•  հոգևոր և սոցիոմշակութային,
•  տնտեսական և պարենային,
•  առողջապահական և էկոլոգիական անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Դասընթացների մեկնարկին երիտասարդների համար «Ազգային անվտանգության հիմնադրույթներ» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։