Foto

Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը

Ռուսաստանի ԱԳՆ-ն չեղարկել է ռուսաստանցիներին նախկինում տրված խորհուրդը՝ զերծ մնալ Պարսից ծոցի երկրներ ուղևորություններից։

Հիշեցնենք՝ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը խորհուրդ էր տվել Ռուսաստանի քաղաքացիներին ձեռնպահ մնալ Իրան և Իսրայել այցելելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ հնարավորության դեպքում տեղափոխվել ավելի անվտանգ շրջաններ կամ երկրներ։

Նաև խորհուրդ էր տրվում չմոտենալ ռազմական օբյեկտներին և խուսափել մարդկանց զանգվածային կուտակումների վայրերից։