Ռուսաստանի հայերի միությունը խստորեն քննադատում է Ադրբեջանի զինուժի դիվերսիոն հարձակումը Սյունիքի մարզի Տեղ գյուղի դիրքերի վրա:
Միաժամանակ անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին,
ովքեր հայ հասարակությանը համառորեն պարտադրվող «խաղաղության օրակարգի» հերթական զոհը
դարձան:
Ցավոք, Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ագրեսիայի պատճառը միայն Բաքվի
կողմից հետևողականորեն տարվող զավթողական քաղաքականությունը չէ, որի գագաթնակետը Լեռնային
Ղարաբաղի տարածքի մեծ մասի և Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների զավթում
է: Հատկանշական է, որ այս միջադեպը հնարավոր դարձավ այն բանից հետո, երբ Հայաստանը
հրաժարվեց իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց և իր դռները բացեց Եվրամիության
երկարաժամկետ դիտորդական առաքելության առջև՝ Հայաստանի այդ սահմանամերձ շրջաններում
իբր կայունության ապահովման նպատակով:
Եվրամիության դիտորդները գիտե՞ն արդյոք, որ Ադրբեջանի ղեկավարությունը,
երեսպաշտորեն քողարկվելով «տարածաշրջանում խախաղության» թեմաներով, իրականում շարունակում
է ամենաբարձր մակարդակով լկտիաբար հայտարարել, «ադրբեջանցիների վերադարձի» մասին «իրենց»
առասպելական հողերը, բայց իրականում անխոչընդոտ ոտնձգություն է իրականացնում Հայաստանի
ինքնիշխան տարածքի և պատմականորեն հայաբնակ Արցախի նկատմամբ:
Դժբախտաբար այս իրադարձությունները հետևանքն են Հայաստանի կամազուրկ
և Ադրբեջանի գործողություններին ոչ համարժեք
քաղաքականության, որը փաստացիորեն հրաժարվել է «Հայաստան-Արցախ-Սփյուռք» եռամիասնությունից,
բոլոր մակարդակներում հայկական իշխանությունների պրոֆեսիոնալիզմի և կամքի բացակայության:
Բաքվի և Անկարայի հետ ազգային և պետական շահերին հակասող համաձայնությունները ստորագրելու
Երևանի անմիտ պատրաստակամությունը և շտապողականությունը, «տարածաշրջանում խաղաղության»
շղարշի տակ, ավաղ միայն հեռացնում է իրական խաղաղության հեռանկարը, որին, բնականաբար,
ձգտում է յուրաքանչյուր հայ մարդ, և վտանգում
է մեր ավանդական արժեքները և ինստիտուտները՝ այսինքն, Հայաստանի քաղաքացիների իրավունքներն
ու ազատությունները, որոնք երաշխավորված են ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, այլև ղարաբաղյան երեք պատերազմներում մեր ժողովրդի զավակների
հղած արյամբ:
Հայաստանի իշխանություններին կոչ ենք անում հասարակության հետ վարել
բաց երկխոսություն, անտեղյակության և վախի մթնոլորտում հայտնաված բնակչությանը տեղեկացնել
տեղի ունեցող գործընթացներին: Հայտարարությունների և միջազգային ատյաններին արվող ուղերձների
հետ զուգահեռ բացահայտել և օգտագործել բոլոր պետական ռեսուրսները, այդ թվում երկրի
ներսում՝ Ադրբեջանին սիմետրիկ պատասխան տալու համար: Մենք վստահ ենք, որ ամենից առաջ
պետք է վերականգնվի փառապանծ հայկական բանակի և հայ զինվորի բարի համբավը, ովքեր նույնիսկ
այս պայմաններում ցուցաբերում են հերոսություն և կամք՝ պաշտպանելու մեր հայրենիքը:
ՌՀՄ-ն դիմում է Ռուսաստանում ապրող հայրենակիցներին, հայ երիտասարդությանը՝
այս իրադրության պայմաններում ցուցաբերել հանգստություն և զգոնություն, չտրվել հնարավոր
սադրանքների, սեփական գործողություններում ուղղորդվել Ռուսաստանի հայերի միության միասնականության
և համերաշխության կոչով:
Մոսկվա, 12 ապրիլի, 2023թ.









