Foto

Մի՞թե մենք կարող ենք մեր տղաների կյանքի գնով պահված երկրում թույլ տալ, որ ապրեն թուրքն ու ադրբեջանցին. Եփրեմ Մարգարյան

Հային տված է ապրել զրկանքներով: Նա դարերի խորքով է անցել ու եկել, հասել է մինչև այսօր։ Հասել է, բայց այն ամենը, ինչ ինքն է տեսել, միայն ինքը` Հայը գիտի։ Մենք կորցրել ենք այն ամենը, ինչն սիրել ենք, ինչն մեզ համար թանկ է եղել,և կորցրել ենք այն մեր անտարբերության,շահամոլության,ուրացման և օտարին հավատալու արդյունքում:Ինչո՞ւ այդպես եղավ: Որովհետեւ ոչ ոք իր տեղում չէր: Այս մասին ֆեյսբուքում գրել է Եփրեմ Մարգարյանը.

Գնացին տղերքը… Չէ՛, պատերազմը տարավ, տարավ՝ անվերադարձ…Այժմ բոլորը փախչում են. վախենում են նոր պատերազմից։ Ես չեմ մեղադրում որևէ մեկին:

Բոլորն էլ անհանգստանում են իրենց համար։ Բայց մի պահ եկեք մեզ հարց տանք. «Փախչելով ու՞մ ենք թողնում մեր երկիրը, մի՞թե մենք կարող ենք մեր տղաների կյանքի գնով պահված երկրում թույլ տալ, որ ապրեն թուրքն ու ադրբեջանցին»։Ասեմ շատերի երազանքն է որոնց մերերին առևտուր անելուց շինել է թուրքը :Մարդիկ սովորական ապրում են: Անհանգստանալու բան չկա: Շինարարությունը գնում է, մարդիկ անում են: Ժողովրդին պատերազմը շատ չի վախեցնում:Գիտեք ինչու,որովհետև շատերը անդարդ կենդանիներ են ,իրենց փորի ու փողի գերին:Սահմանամերձ տեղերում ապրողներից շատերի հեչ պետքը չի նույնիսկ,մի քանի ադեկվատ մտածողներին էլ որ այդ էշերի ուղեղն են ուզում լցնել հալածում ու անպատվում են:Ահա մեր ձեռքով թուրքին տված մեծ արտոնությունը,նա օգտվում է ցռան տեսակի վախի մտնոլորտից,անգրագետ մասայի անտարբերությունից: