Foto

Քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է, այս քաղաքականությունն է իրականացվելու․ Արմեն Բադալյան

Ադրբեջանը կրկին դիմել է սադրանքների, արդյունքում՝ 4 զոհ և 6 վիրավոր։ Սահմանային լարվածությունն ու սադրանքները, որպես կանոն, լինում են այն ժամանակ երբ արտաքին և ներքին քաղաքական դաշտում սխալներն ակնհայտ են դառնում։ Քաղաքական բացթողումների վերբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել քաղտեխնոլագ Արմեն Բադալյանին։

-          Պարո՛ն Բադալյան, քաղաքական ի՞նչ բացթողումների արդյունք են սահմանային այս՝ պարբերաբար կրկնվող, սադրանքները, որոնք կյանքեր են  արժենում։

-          Բոլոր ասպեկտներում սխալներ կան՝ հայ-ռուսական, հայ-թուրքական, հայ-իրանական հարաբերություններ, Արցախի հարցի կարգավորում, Հայաստան-Արևմուտք հարաբերություններ, ներքին քաղաքականության բոլոր կետերում՝ ժողովրդվարությունից հեռացում, ընդդիմության նկատմամբ քաղաքական ճնշումներ, «վնգստացող» դատական համակարգի ստեղծում։ Ամենակարևորը՝ պետք է արձանագրենք, որ իշխանությունն ինքնուրույն սյուբեկտ չէ և հանդիսնաում է Արևմուտքի դրածոն՝ մի քանի խնդիրներ լուծելու համար՝ Արցախը հանձնել Ադրբեջանին, Հայաստանում գեներացնել հակառուսական տրամադրություններ և այլն։ Իշխանությունը չի սխալվում, այլ հստակ սցենարվ անում է այն, ինչ պատվիրում է Արևմուտքը։ Սխալվում են նրանք, ովքեր ինքնուրույն սյուբեկտ են և կարող են ինչ-որ բան սխալ հաշվարկել։ Հայաստանի իշխանությունները միտումնավոր վարում են այնպիսի քաղաքականություն, որ ունենանք այն, ինչ ունենք։

-          Ինչպե՞ս կանխել այս գործընթացը։ Ի՞նչ պիտի անի իշխանությունը և ի՞նչ՝ հասարակությունը։

-          Իշխանությունն ուրիշ ոչինչ չի կարող անել, ամեն ինչ անում է ճիշտ այնպես, ինչի համար բերվել է։ Հասարակությունն էլ այս պահին ոչինչ չի կարող անել, քանի որ 30 տարվա ընթացքում նրան այնպես են ծեծել, ջարդել՝ սկսած 95թ-ի ընտրությունները կեղծելուց։ Այդ տարիներին բոլոր նրանք, որվքեր պայքարել են ընտրակեղծիքների դեմ, ենթարկվել են բռնությունների, ճնշումների։ Այն ժամանակ Հանրապետական կուսակցությունն էր իշխում և նրանք հայտարարում էին, որ մոտակա 20 տարին իշխանություն տանող ճանապարհն անցնելու է Մելիք Ադամյան 2 հասցեով, բայց սխալվեցին։ Հենց իրենք սարքեցին այնպիսի հասարակություն, որից այսօր օգտվում է Արևմուտքը։ Անցած տարի «Դիմադրություն» շարժումը ցույց տվեց, որ կան ազգային մտածողությամբ քաղաքացիներ, որոնց թիվը չի գերազանցում 50-60 հազարը, որոնք էլ պատրաստ են միայն խաղաղ ցույցերի և դիմադրություն ցույց տալու գործողության շատ քիչ մասն է պատրաստ։ Առնանց արտաքին ուժերի միջամտության մեր հասարակությունը չի կարող պայքարել իշխանության դեմ։ Շատերին թվում է, որ հասարակությունը քնած է կամ այլ բան, բայց, իրականում, հասարակությունն ուժ չունի, իրենց այդ խնդիրները չեն հետաքրքրում։ Հիմա հասրակության ընդվզումն արտահայտվում է արտագաղթի միջոցով։

-          Իսկ ի՞նչ է հարկավոր դրսի աջակցության համար։

-          Դրա համար պետք է քաղաքական ուժերն աշխատեն՝ կա՛մ Արևմուտքի հետ, կա՛մ էլ՝ Ռուսաստանի։ Տվյալ դեպքում Արևմուտքի քաղաքականությունն իմ թվարկած կետերի իրականցումն է և իրենք այդ գիծը չեն փոխի։ Այս իշխանությունն էլ է դա գերազանց իականացնում։ Այն ուժերը, ովքեր դեմ են այս քաղաքանությանը, պետք է դիմեն Ռուսաստանին։ Հիմա ես չեմ տեսնում այնպսի քաղաքական դաշտ, որն ակտիվորեն աշխատի ռուսական քաղաքական շրջանակների հետ, իսկ քանի դեռ այդ աշխատանքը չկա, ՀՀ-ում որևէ բան չի փոխվելու։

-          Իշխանությունն ասում է, որ սա նյարդերի պատերազմ է։ Որքա՞ն պետք է տևի այդ պատերազմը և դեռ որքա՞ն կայնքերի գնով։ Ընդվզումը ե՞րբ պիտի լինի։

-          Ընդվզում չի լինելու, դա արտահայտվելու է արտագաղթով։ Նախկինում մի վարչապետ կար (խմբ Տիգրան Սարգսյան), որին երբ հացրին, թե արտագաղթը շատ է, կատակելով ասաց, բա ի՞նչ անենք, թողնենք, որ մնան այստեղ հեղափոխություն անե՞ն։ Իհարկե հետագայում ինքն արտագաղթեց և գտնվում է Ռուսաստանում։ Ինչ վերաբերում է նյարդերի պատերազմին, իրենք պետք է ինչ-որ մի թեզ առաջ տանեն։ Հո չեն ասելու՝ եկել ենք Ռուսական ռազմաբազան այստեղից հանելու, Արցախն Ադրբեջանին տալու և այլն։ Սա հստակ քաղաքանություն է։ Տեսնում ենք, որ ՀԱՊԿ-ից հրաժարվում է և ՆԱՏՕ-ի ներկայությանը կողմ է։  Ի վերջո կարևոր չէ, թե իշխանությունն ինչ է ասում։ Սա այն նույն իշխանությունն է, որ ասում էր կարմիր գծերը վերացվելու են, որ գազի, ջրի, հոսանքի գինը մի քանի տարի չի բարձրանալու, քաղաքացին տունգանքի մատերիալ չէ, իսկ մենք տեսնում ենք հակառակը։ Նրանք ասում էին Արցախը Հայաստան է և վերջ, բայց հիմա ՊՆ-ում արգելված է Արցախի հանրապետություն բառի կիրառումը և այլն։ Պետք է ֆիքսել, որ քանի Հայաստանում այս իշխանությունն է,  այս քաղաքականությունն է իրականացվելու։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան