Foto

Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի

ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի։ ԱԺ-ն համաձայնություն տվեց Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ Գլխավոր դատախազի միջնորդագրին՝ 65 կողմ ձայնով։

Քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել են 65-ը ։ Մհեր Սահակյանը երեկ ԱԺ-ում հայտարարել էր, որ ինքը ևս կողմ է քվեարկելու միջնորդությանը։