Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչները կրակոցների ձայներ են լսել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել են բնակիչները։
«Ես քնած էի, տանեցիներն ինձ արթնացրին ու ասացին, որ ավտոմատի ձայներ են գալիս»,-ասաց Տեղի բնակիչ Արարատ Շալունցը՝ նշելով, որ այլ մանրամասների չի տիրապետում։ Մեկ այլ բնակիչ, որը չցանկացավ ներկայանալ, մեզ հայտնեց, որ կրակոցի ձայներ են լսվել ու այս պահին փորձում են հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։
Ըստ ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանին հասած տեղեկությունների՝ կան նաև վիրավորներ։
Հայկական տելեգրամյան ալիքները հայտնում են, որ ադրբեջանական կողմից կրակ են բացել հայ զինվորականների վրա, երբ վերջիններս ինժեներական աշխատանքներ են կատարել:
Այս պահի դրությամբ ՀՀ ՊՆ-ն միջադեպի կապակցությամբ դեռ պաշտոնական պարզաբանում չի տվել։









