Foto

Տեղ գյուղում իրավիճակը լարված է

MediaHub-ի տեղեկություններով, Սյունիքի մարզի Տեղ գյուղի այն հատվածում, որտեղ ադրբեջանական զորքը, ըստ ԱԱԾ-ի, 100-300 մետր առաջ էր եկել, այս պահին սահմանագծման աշխատանքներ են իրականացվում։ 

Ըստ մեր աղբյուրի՝ Տեղ գյուղում իրավիճակը բավականին լարված է։ Ադրբեջանական կողմը փորձում է սպառնալիքների գնով սահմանը գծել ՀՀ ինքնիշխան տարածքի այն հատվածում, որտեղ օրերս առաջ էին եկել։ Իսկ սա նշանակում է, որ Տեղ գյուղին սպասում է Շուռնուխի ճակատագիրը, եթե ՀՀ իշխանությունները թույլ տան։ 

«Կիրթ ու կառուցողական» Ադրբեջանի նախագահ Ալիեւը դեռեւս այս տարվա հունվարի 10-ին էր սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին ու հորջորջում, որ «սահմանը կանցնի այնտեղով, որտեղով հարկ կհամարեն», նշելով, թե իր ձեռքի տակ ունի պատմական եւ քարտեզագրական նյութեր։ 

Ազգային անվտանգության ծառայությունից փորձեցինք պարզել, թե ի՞նչ է կատարվում այս պահին Տեղ գյուղում, արդյո՞ք սահմանազատման աշխատանքներ են իրականացվում, ովքե՞ր են մասնակցում այդ աշխատանքներին, Հայաստան-Ադրբեջան սահմանի հատվածի պահպանությունը ՀՀ սահմանապահ զորքե՞րն են իրականացնում։ Մեր հնչեցրած որեւէ հարցի ԱԱԾ-ից պատասխան չտվեցին, հղում անելով միայն պաշտոնական տեղեկատվությանը, որ վերջին անգամ եղել էր ապրիլի 1-ին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։