ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը կքննարկի Ուկրաինայի խնդրանքը՝ ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգի համար հրթիռներ արտադրելու թույլտվության վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Ֆրանսիայում G7 գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ:
«Նրանք կցանկանային ունենալ այդ հնարավորությունը։ Մենք կքննարկենք այն», -ասել է ԱՄՆ նախագահը` պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։









