Foto

Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրել,Տեղ համայնքից մոտ 450 հա հանձնել է թշնամուն. Արթուր Գրիգորյան

Մոտ մեկ շաբաթ առաջ թշնամին անխոչընոտ մոտեցավ, ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք՝ Տեղ գյուղի հատվածում, դիրքավորվեց: Մեր զինվորականները փորձեցին բանակցությունների ընթացքում թշնամու զորքերը ետ ուղարկել իրենց դիրքեր, սահմանագծի վրա տեղակայել, բայց այն ավարտվեց ոչ բարենպաստ՝ մեզ համար: Այն է՝ բանակցությունների ժամանակ թշնամին ցույց տվեց մի փաստաթուղթ, որը ստորագրել էր Նիկոլ Փաշինյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ասել է պահեստազորի սպա, «Ազգային վերահսկողության համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը:

«Փաստաթղթով հաստատվել էր, որ ներկա պահից այն տարածքները, որտեղ Տեղ համայնքում տեղակայվել էր թշնամու զորամիավորումները, անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ տարածքները Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ թշնամուն հանձնեց ՀՀ սուվերեն տարածքից բավականին մեծ հողակտոր: Խոսում են՝ 100-150 հեկտարի մասին, բայց մեր ունեցած հաշվարկով՝ խոսքը մոտ 400-450 մետր տարածքի մասին է»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ այդ փաստաթուղթը փորձում է ձեռք բերել, թեև այն գտնվում է թշնամու մոտ: