Foto

Բլինկենը հաջորդ շաբաթ կայցելի Վիետնամ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաջորդ շաբաթ կայցելի Վիետնամ, հայտնում է Reuters-ը։

Այս մասին ասել է ամերիկացի սենատոր Ջեֆ Մերքլին՝ ելույթ ունենալով ԱՄՆ կոնգրեսականների` Վիետնամ այցի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում։

«Պետքարտուղարն այնտեղ կլինի հաջորդ շաբաթ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ այս այցը տեղի կունենա Հանոյի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների ամրապնդման Վաշինգտոնի կուրսի շրջանակներում։

Ակնկալվում է, որ Բլինկենը Վիետնամ կայցելի ապրիլի 15-ին, նախքան ապրիլի 16-ից 18-ը Ճապոնիայում կայանալիք G7-ի արտգործնախարարների հանդիպմանը: