Foto

Իվան Վոլինկինը նշանակվել Թուրքմենստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Բլոխինին ազատել է Թուրքմենստանում դեսպանի  պարտականություններից եւ այդ պաշտոնում նշանակել է Իվան Վոլինկինին, համապատասխան հրամանագրերը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։

«Իվան Կիրիլովիչ Վոլինկինին նշանակել Թուրքմենստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան»,- նշվում է փաստաթղթում։

Մեկ այլ հրամանագրով Պուտինը Ալեքսանդր Բլոխինին ազատել է այդ պարտականություններից։

Նշենք, որ Վոլինկինը 2013 թվականի մարտի 21-ից մինչեւ 2018 թվականի ապրիլի 6-ը զբաղեցրել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը։