Նավթը հոսում է, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, աշխարհն անվտանգ կլինի, ֆոնդային շուկաները ծաղկում են, աշխատատեղերի ստեղծումը ռեկորդային մակարդակի վրա է, իսկ գները նվազում են: Մեր երկիրը ուժեղ է, անվտանգ և հարգված, ինչպես երբեք, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դոնալդ Թրամփն ու Մասուդ Փեզեշքիանը էլեկտրոնային եղանակով ստորագրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը, հաստատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի ԱԳՆ-ն։
Փոխըմբռնման հուշագիրը 60 օր ժամկետով ենթադրում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանը, Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացում և Իրանի վերականգնման հիմնադրամի ստեղծում:









