Foto

Հանձնաժողով այցելելու հետ կապված որևէ բան չեմ մեկնաբանում․ Զորհրաբ Մնացականյան

Vesti.am-ի տեղեկություններով ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը 5 ժամ հարցաքննվել է ԱԺ 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող  հանձնաժողովում։ Տեղեկությունը լրատվականի հետ զրույցում հաստատաեց Զոհրաբ Մնացականյանը, իսկ հարցերին թե ինչո՞ւ է համաձայնել գնալ հանձնաժողով և մասնավորապես ի՞նչ տեղեկություններ է փոխանցել, նշեց, որ չի մեկնաբանում։ Նկատենք, որ թեմային Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադարձել էր նաև ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Վերջինիս խոսքով՝ հարցաքննության արդյունքում հաջողվել է բավականին կարևոր տեղեկություններ ստանալ հանրապետության  արտաքին քաղաքական դիվանագիտության վիճակի, բանակցային գործընթացի մասին, ինչպես նաև՝ ինչ պայմանավորվածություններ է ընդունել պաշտոնը ստանձնելիս և արդյո՞ք դրանք ազդել են պատերազմի մեկնարկի վրա։ Քոչարյանը, սակայն չի պատասխանել՝ արդյո՞ք տրված հրահանգներն ազդել են պատերազմի վրա՞, թե՞ ոչ կարևորագույն հարցին։ Զոհրաբ Մնացականյանը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցչել էր 2018 թվականից և 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո հրաժարական տվեց։

Նկատենք, որ, ըստ մեր տեղկությունների, այս պահին նույն հանձնաժողովում մի քանի է ժամ է հարցաքննվում է պատերազմի ժամանակ միչև վիրավորվելը ՊԲ հրամատար եղած Ջալալ Հարությունյանը։

Ընդդիմադիր գործիչները կամ իշխանության հետ հակասություններ ունեցող անձինք հրաժարվում են դռնփակ ձևաչափով պատասխանել քննիչ հանձնաժողովի հարցերին՝ չվստահելով իշխանությանը և  տեսակետ հայնտելով, որ իրենց խոսքը կարող են օգտագործել այլ նպատակներով։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան