Foto

Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանն անդրադարձավ հենց Ալեն Սիմոնյանի պահվածքին

Երեկ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձավ քաղաքացու նկատամամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պահվածքին՝ զարմանք հայտնելով, որ եթե որևէ այլ երկրում նման մի բան լիներ կունենար այլ գնահատական, սակայն Հայաստանում դա չի արվում և ինքը երկու օր մատածում էր՝ անդրադառնա՞լ դրան, թե՞ ոչ։ Տեր-Պետրոսյանին պատասխանեց Ալեն Սիմոնյանը, ապա Սիմոնյանին էլ՝ Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակը։ Եվ այս ամբողջ աժիոտաժն ինչ-որ մեկի ոչ այնքան դաստիարակված պահվածքի համար։ Ընդ որում այդ մարդու այդպիսի տեսակի կայացման գործում պակաս ավանդ չունի հենց ինքը՝ Տեր-Պետրոսյանը: Իհարկե, ժառանգական գործոնը չենք անտեսում։

Հետրաքրքրական է այն, որ առաջին նախագահը երկու օր մտորել է Ալեն Սիմոնյանի, կարելի է ասել, սպասելի վարքին անդրադառնալու շուրջ, իսկ Տեղ գյուղում կատարվող իրադարձությունները, Արցախի շրջափակումը և 120 հազար քաղաքացու հումանիտար խնդիրները, քաղաքացիների իրավունքների զանգավածաբար ոտնահարման դեպքերը, չե՞ն անհանգաստացնում առաջին նախագահին, թե՞ ինքն անվերապահ համաձայն է իշխանության՝ Արցախից ձեռքերը լվանալու գործընթացի հետ։ Բայց այս դեպքում դրա մասը պիտի կազմի նաև Սյունիքը։ Լևոն Տեր-Պետրոսյանը, իր իսկ գնահատմամբ, մշտապես կարողացել է կանխատեսել ապագայում սպասվող քաղաքական գործընթացները։ Եթե Սյունիքի տարածքի նպակտմամբ նույն վարքն ինքն է դրսևորում, ինչ որ անում է իշխանությունը, ապա կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում իշխանությունը կհայտարարի Սյունիքի դժբախտ և դժգույն մարզ լինելու մասին։

Մեկ այլ դրվագով էլ Տեր-Պետրոսյանը, գուցե, այս գրառմամբ փորձում է հիշեցնել իր մասին և հետագա խնդիրներից զերծ, անմեղ թեմա է ընտրել։ Արցախի հարցին կամ առկա վիճակին անդրադառնալիս՝  քաղաքացիները և քաղաքական ուժերը շատ հարցեր կունենային առաջին նախագահին, որոնց պատասխանները տալն այնքան էլ հեշտ չէր լինի։ Օրինակ՝ Տեր-Պետրոսյանը փաստացի տապալեց կաթողիկոսի նախաձեռնած ձևաչափը, արդյո՞ք գոհ է դրանից։ Եվ երբ ասում էր, որ պատրաստ է իշխանության հետ պատասխանտվության կրել՝ Տեղ գյուղի իրադարձությունների, շրջափակման մեջ գտնվող, կտրոնով հաց գնող քաղաքցիների, ամեն շաբաթ տրվող զոհերի համար և՞ս պատասխանտվություն է վերցնում։

Հեղինակ: Աննա Ավետիսյան