Foto

Ջալալ Հարությունյանը կհարցաքննվի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում

Գեներալ-լեյտենանտ, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար  Ջալալ Հարությունյանն առաջիկայում կհարցաքննվի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։

Թե կոնկրետ երբ Հարությունյանը կներկայանա Ազգային ժողով, մեր զրուցակիցը չասաց։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 4-ին տեղի ունեցած նիստում հարցաքննվել էր Արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։