ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է։ Սպասում ենք որոշմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Ինչպես մեզ նախապես տեղեկացրին՝ ձերբակալությունը շարունակվելու է։ Շուտով սպասում ենք, որ քննչական մարմին այցելենք, որտեղ ցուցմունք և այլն։ Պատգամավորը ձերբակալված է՝ անմիջականորեն ծագած կասկածով»,-ասաց Մելիքյանը։
Ինչ վերաբերում է միջադեպին և դրա վերաբերյալ ՔՊ-ականների պնդումներին, Մելիքյանը նշեց, որ ՔՊ անդամներն իրենց բնորոշ ձևով խեղաթյուրում են փաստերը, իրականում, Մհեր Սահակյանի պարզաբանմամբ՝ քաղաքական հարցի շուրջ վեճ է եղել, ագրեսիվ վարքագիծ է եղել ՔՊ պատգամավորների կողմից, Մհեր Սահակյանը նստած է եղել տեղում, Վլադիմիր Վարդանյանը վեր է կացել տեղից և մոտեցել նրան։
«Այո, առաջինը հարվածել է Մհեր Սահակյանը, բայց ոչ թե մոտենալով և հարվածելով, այլ՝ ինքնապաշտպանության նկատառումներով։ Եթե իր վրա գալիս է ՔՊ պատգամավոր, այն խմբակցության պատգամավորը, որը բազմիցս մեր աչքի առաջ հարվածներ է հասցրել և որևէ պատասխպանատվության չի ենթարկվել, ցանկացած ողջամիտ մարդ կարող է ենթադրել, որ վտանգ է սպառնում, ցանկանում են հարվածել։ Մեկ հարված է եղել, փոխադարձ հարված չի եղել»,- նշեց Մելիքյանը։









