Նիկոլ Փաշինյանը երեկ,
ըստ երևույթի, վերահաստատեց, որ իր և Ալիևի միջև գործում է բանավոր պայամանավորվածություն։
Հանրությանը հայտնի են գրավոր պայմանվորվածություններ, որոնք ընդունվել են 2020թ նոյեմբերի
9-ին և 2021թ հունվարի 11-ին։ Դրանից հետո եղել են Փաշինյան-Պուտին-Ալիև, Փաշինյան-Միշել-Ալիև և մի քանի նման հանդիպումներ, որից հետո հայտարարություն է տարածվել կողմերի ստորագրությամբ։
Այդ հայտարարություններից և ոչ մեկում նշում չկա ապրիլի 1-ին ինչ-որ բան Ալիևնին փոխանցելու
մասով։ Դա առնվազն կհակասեր նոյեմբերի 9-ի հայտարարության այն դրույթին, որով զորքերը
կանգնում են այնտեղ, որտեղ արդեն կանգնած են։ Իհարկե, այս կետը գործանականում ավելի
շատ խախտվել է, քան կատարվել, սակայն դրա մասին, որևէ տեղ գրված չէ։ Ապրիլի 1 ամսաթիվն
էլ գրանցել չէր լինի, քանի որ մասնագետներն առնվազն կխոսեին հակասության մասին։
Կովսականի իրադարձությունները
հիշելով՝ հավանաբար հիշում ենք նաև այն, որ ամիսներ անց, ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն է նահանջի հրաման տվել։ Ընդ որոմ, նման լիազորություն
չունենալով՝ քանի որ երկրում ռազմական դրություն չէր, և ինքն, ըստ Սահմանարության,
լիազորված չէ զինված ուժերին հրաման տալու։
Հետաքրքրական է, որ վարչապետը սահմանել է կարմիր գիծ, ըստ որի իր համար ՀՀ տարածքը 29 800 քառ.կմ է։ Մի անգամ չէ, որ ասում է, թող Արցախը գնա և բանակցի իր և իր ժողովրդի փոխարեն, որ ինքն արցախցիների քվեն չունի։ Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ երբ Արցախի ինչ-որ բնակավայր պետք է հանձնվի թշնամուն, ապա ինքն այդ տեղում է, ինքն է որոշում՝ երբ հանձնի և որքան հանտվածը, բայց երբ Արցախը վատանգված է, ապա անելու ոչինչ չունի, և խնդիրը դառնում է արցախցունը և իրեն անվերապահորեն ենթարկվող Արցախի գործող իշխանությանը։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապտյանը, չհակադարձելով պնդմանը, բացատրում է, թե որն է նման վարքագծի իրական պատճառը։
«Սա մեկ անգամ ևս վերահաստատում
է այն, որ Նիկոլ Փաշինյանը բանավոր խոստումներ է տվել։ Հնարվոր է, որ նմանօրինակ փաստաթուղթ
չունի, բայց Ադրբեջանի հաճախ կոշտ կեցվածքը բխում է այն իրողությունից, որ Ադրբեջանի
նախագահին գործնական խոստումներ է տվել։ Չեմ բացառում, որ բանավոր խոստումների շարքում
է նաև Զանգեզուրի միջանցքը։ Ուղղակի Փաշինյանը փորձում է մանևրել, դե Ադրբեջանն էլ
ուժի դիրքերից է խոսում։ Նախկին լրագրողն իր թվացյալ պրոֆեսիոնալ մակարդակով փորձում
է երկրների ղեկավարներին «գցել», բայց այդ գործընթացի հետևանքով քաղաքացին է տուժում,
իսկ ինքն արդարանում է։ Որևէ կարմիր գիծ Փաշինյանը չի թողել։ Իր համար միևնույն է ի՞նչ
կլինի, կարևորը, որ իր լրատվամիջոցներով մարդկանց մանիպուլացնելով, անիրազեկ և, ցավոք
սրտի, դեռ իրեն հավատացող մարդկանց հիմարությունների միջոցով կարողանա խաբել։ Այս ամեն
ինչը, իհարկե, վերջ ունի և գալու է քարեր հավաքելու ժամանակը, բայց մինչ այդ քաղաքական
ընդդիմությունը մեծ խնդիր ունի՝ այս մարդը մեր երկիրն անպաշտպան է թողել։ Իսկ ո՞վ կարող է կանխարգելիչ գործողություններ անել Ալիևի
քայլերի դեմ։ Փաշինյանն ասում է, որ Հայաստանն
անվտանգ չէ։ Իսկ, ո՞ր ուժը կարող պաշտպանել Հայաստանը։ ՀԱՊԿ-ն այստեղ փաստաթուղթ պատրաստեց,
Փաշինյանը ստորագրե՞ց, ոչ՝ մերժեց։ Ինչո՞ւ, որովհետև իր և իր ընտանիքի ցոփ ու շվայտ
ապագան խոստացել են Արևմուտքից։ Միակ լուծումը ես տեսնում, որ ՀԱՊԿ-ն իր փաստաթղթով
կատարի իր պատականությունները, որի վերաբերյալ Լավրովն ասել է, որ ՀՀ-ի ստորագրումից
հետո 2 օրվա ընթացքում Ռուսաստանը պատրաստ է փաստաթղթով ստանձնած իր պարտավորությունները
կատարել։ Իսկ Նիկոլ Փաշինյանն անում է ամեն ինչ, որ Հայաստանն անպաշտպան մնա»,- եզրափակեց
ռազմական փորձագետը։









