Foto

Արցախում նոր կտրոններ կարող են ստանալ բոլորը՝ անկախ հին կտրոնների օգտագործման հանգամանքից

ԱՀ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները՝ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հանձնաժողովի համակարգմամբ:

Տվյալ հանձնաժողովի աշխատանքների ղեկավարումն այսուհետ կատարելու է պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահը`որպես հանձնաժողովի նոր նախագահ։

Այսօրվանից սկսվել են նոր կտրոնների պատրաստման ու տրամադրման նախապատրաստական աշխատանքները։ Ինչպես հայտարարվել է ավելի վաղ, նախկինում տրված կտրոնները հնարավոր է կիրառել մինչև ապրիլի 10-ը, իսկ նոր կտրոններ կարող են ստանալ բոլորը՝ անկախ հին կտրոնների օգտագործման հանգամանքից:

Հավելյալ մանրամասը տեղեկությունների ու նոր մոտեցումների մասին կհայտարարվի առաջիկայում։