Մայիսի 13-ին կայացած նիստի ժամանակ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները չեն կարողացել քննարկել և ոչ մի օրինագիծ այն բանի պատճառով, որ ժողովրդական պատգամավորները հերթական անգամ վեճի են բռնվել: Այս անգամ լեզվակռիվը սկսել է նրանից, որ «Ընդդիմական բլոկի» պատգամավորներից մեկը՝ Ալեքսանդր Վիլկուլը իր ելույթը սկսել է ռուսերենով:
Այդ պահին ամբիոնին է մոտեցել «Народный фронт» կուսակցության պատգամավոր Յուրի Տիմոշենկոն և սկսել բարկանալ: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը: Վիլկուլը հայտարարել է, որ ինքն ազատ երկրի քաղաքացի է և իրավունք ունի ելույթ ունենալ անգամ լեհերեն և հունգարերեն:
Այնուհետև, խորհրդարանի առաջին փոխխոսնակ Իրինա Գերաշենկոյի ներկայությամբ, պատգամավորներն սկսել են քաշքշել միմյանց, որի պատճառով Գերաշենկոն ստիպված է եղել վաղաժամկետ փակել առավոտյան նիստը:
Vesti.am
https://www.youtube.com/watch?v=Dby0NAnKyEU