Foto

Ի՞նչ հարցեր է ընդգրկել Իրանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպման օրակարգը․ տեսանյութ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի այցով ժամանել է Մոսկվա։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՌԴ մայրաքաղաքում նախարարին ու նրան ուղեկցող պատվիրակությանը դիմավորել են ՌԴ ԱԳՆ պաշտոնյաները, ինչպես նաև ՌԴ-ում Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչության դեսպանն ու աշխատակիցները։ Ժամանելուն պես Աբդոլլահյանը զրուցել է իրանցի լրագրողների հետ՝ պատասխանելով այն հարցերին, թե ինչ խնդիրներ է նախատեսում քննարկել ռուսական կողմի հետ իր այցի ընթացքում։

Երեքշաբթի ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն Telegram-ում հայտնել էր, որ Աբդոլլահյանը Մոսկվա կժամանի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հրավերով՝ քննարկելու Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: