Foto

2018-ից Նիկոլի հիմնական աշխատանքը եղել է կեղծված ընտրություններ կազմակերպելու նախադրյալներ ստեղծելը

Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, հանրային գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է.

«Իսկ ի՞նչ է ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍԸ: Դա օրվա իշխանության անմիջական ազդեցության տակ գտնվող պետական բյուջեի հաշվին աշխատավարձեր ու պարգևավճարներ ստացող մարդիկ են, որոնք գտնվում են ՏՈՏԱԼ վերահսկողության տակ: Բայց այստեղ կա ևս մի նրբություն:

2017-ի «Վարչական Ռեսուրսը» մարդաքանակով ավելի քիչ էր, քան 2026-ինը: Այս տարիների ընթացքում նիկոլաստանը ստեղծել է բազմաթիվ նոր պետական հիմնարկներ, որոնք նախկինում չեն եղել. Պարեկային ծառայություն, Ոստիկանական Գվարդիա, Արտաքին Հետախուզություն և այլն: Ուղղակի վերցրեք այդ թվերը ու համեմատելուց հետո ավելացված տասնյակ հազարավոր մարդկանց թիվը բազմապատկեք նվազագույնը 2-ով:

2018-ից ի վեր Նիկոլի հիմնական աշխատանքը եղել է ԻԴԵԱԼԱԿԱՆ կեղծված ընտրություններ կազմակերպելու նախադրյալներ ստեղծելը»: