Foto

ՄԻՊ-ի էությունը կայանում է նրանում, որ այդ պաշտպանը պետք է չլինի իշխանությունների համակրանքը վայելող անձ․ Էդգար Ղազարյան

Խորհրդարանական ընդդիմությունը ՄԻՊ միասնական թեկնածու է առաջադրել՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին դեսպան Էդգար Ղազարյանին: Թեմայի վերաբերյալ Vesti.am հարցեր է ուղղել Էդգար Ղազարյանին:

-         Պարո՛ն Ղազարյան,  ո՞ւմ կաղմից եք ստացել ՄԻՊ թեկնածու լինելու առաջարկը և արդյո՞ք համաձայնել եք:

-         Իմ թեկնածության առաջադրման նախաձեռնությունը սկիզբ է առել «Միասին» հասարակական քաղաքական շարժման կողմից, որի  կազմի մեջ մտնում են բազմաթիվ հասարակական կառույցներ, կուսակցություններ և հանրությանը ճանաչելի հասարակական գործիչներ: «Միասին» նախաձեռնությունը դիմել է ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններին, որպիսի նրանք առաջադրեն իմ թեկնածությունը: Բնականաբար, նախաձեռնության հետ քննարկման ժամանակ տվել եմ իմ համաձայնությունը: Ինձ համար մեծ հպարտություն է, որ երկու խմբակցություններըն իմ թեկնածությունն առաջադրելու միասնական որոշում են կայացրել: Խմբակցությունների հետ դեռ առանձին հանդիպում չեմ ունեցել:

-         Փորձը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր դեպքերում իշխանությունը մերժում է ընդդիմության և՛ նախագծերը և՛ թեկանծուներին՝ այս կամ այն պաշտոններում: Սա հաշվի առնելով՝ ինչո՞ւ առաջադրվել, և կա արդյո՞ք որևէ իրավիճակի փոփոխություն, ըստ որի հիմա իշխող թիմը պետք է այլ տրամաբանությամբ առաջնորդվի:

-         Կարծում եմ, որ իմ օգտին քվեարկելու հնարավորությունները շատ բարձր են: Ընդունում եմ, որ Ձեր ասածն ամբողջությամբ ճշմարտություն է, բայց կան  դեպքեր, երբ իշխանական պատգամավորներն իրավունքի ուժով, որը հիմնված է նաև տրամաբանության վրա, ստիպված են լինում որոշումներ կայացնել: Օրինակ Դոնտի բանաձևի համաձայն՝ ԱԺ-ում որոշ հանձնաժողովների նախագահներ և փոխանախագահներ, ԱԺ փոխնախագահերից մեկը պետք է լինեն ընդդիմադիրները: Իրավունքի ուժով ԱԺ փոխնախագահ ընտրեցին Իշխան Սաղաթելյանին, մշտական հանձնաժողովների նախագահներ էլ ընտրեցին և այլն:

-         ՄԻՊ-ի դեպքում իշխանությունը նման սահմանփակում չունի, բայցի այդ կա նաև Արթուր Ղազինյանի օրինակը, ով այդպես էլ հանձնաժողովի փոխնախագահ չընտրվեց:

-         ՄԻՊ-ի էությունը կայանում է նրանում, որ նա պետք է չլինի իշխանությունների համակրանքը վայելող անձ: Հակառակ դեպքում նրա ֆունկցիոնալ գործունեությունը տապալվելու է: Սահմանադրությունը ՄԻՊ-ի առաջ դրել է խնդիր՝ գրված է. ՄԻՊ-ը պաշտպանում է մարդու իրավունքները պետական և տեղական մարմինների գործողություններից: Հիմա ինչպե՞ս է հնարավոր իշխանության մարմնի ներկայացուցիչ լինել և պաշտպանել քաղաքացիներին նրանց գործողություններից: Սա այն դեպքերից է, երբ իշխանության ներկայացուցիչները, մի կողմ դնելով իրենց քաղաքական տրամադրությունները, հավակնությունները, պետք է կայացնեն որոշում, որը բխում է ՄԻՊ իստիտուտի շահերից, հանրության շահերից: Այս պարագայում իրենք պետք է թեկնածու չառաջադրեն: Միչև հիմա, ի դեպ չեն արել: Եթե պատգամավորների թվով մեծամասնություն է իշխող թիմը, ապա խմբակցությունների մասով ընդդիմադիրները երկուսն են, իսկ իշխող թիմը փոքրամասնություն է: Օրենքը թույլատրում  է, որ յուրաքանչուր խմբակցություն իր թեկնածուին առաջադրի, իսկ և՛ «Պատիվ ունեմ», և՛ «Հայաստան» խմբակցությունները միասնական թեկնածու են առաջադրել, սա նաև նշանակում է, որ քաղաքական մյուս թիմը պետք է հաշվի նստի նրանց որոշման հետ և տրամաբանության, իրավունքի ուժով կայացնի իր որոշումը:

-         Փորձը ցույց է տալիս, ինչպես նաև մասնագետներն են վկայում, որ երկիրը կառավարվում է անձնիշխան կառավարման համակարգով: Այս դեպքում իրավունքն ու տրամաբությունը կգործե՞ն:

-         Չհակադրվելով՝ Ձեր միտքը շարունակեմ: Այս իշխանությունը ԿԸՀ նախագահ ընտրեց Վահագն Հովակիմյանին, ով նաև մասնակցել է սեփական ընտրությանը: Նա, մինչ ընտրվելը, եղել է ԱԺ ՔՊ պատգամավոր: ԿԸՀ-ն անկախ մարմին է և այնտեղ թիմակցին ընտրելը վտանգում է ընտրական համակարգի լեգիտիմությունը: Իրենք դա արել են և վտանգել են պետության շահը:

-        Վահագն Հովակիմյանը ՔՊ-ից դուրս եկավ, ապա նոր ընտրվեց ԿԸՀ նախագահ, այսինքն, իշխանությունը պահեց ձևը, սակայն բովանդակությունը Ձեր վկայակոչածն է: ՄԻՊ-ի դեպքում ինչո՞ւ պիտի տրամաբանություն փոխվի: Կա՞ հավանականություն, որ իշխանության գործողություններում ի՞նչ որ բան կփոխվի:

-         Ինչ-որ մի պահի դա պետք է լինի: Եթե մարդն անընդհատ հանցագործություններ է արել, ապա պետք է միշտ անի՞: Ո՛չ, ես կարծում եմ, որ պետք է ինչ-որ պահի փոխվի: Հիմա մենք ունենք մի իշխանությունը, որը, բոլորիս արձանագրումներով, դրսևորում է ապօրինի վարքագիծ՝ խախտելով բոլոր ինստիտուտների տրամաբանությունը: Մենք մի պահ պիտի կանգնենք և այդ մարդկանց ասենք, որ դուք պետք է կայացնեք օրինական որոշումներ: Սա լավ առիթ է դրա համար:

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան