Foto

ՀՀ ԱԳՆ-ից պատասխան դեռ չունեն Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ն չի հերքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպումը Վաշինգտոնում։

Նրանց՝ Վաշինգտոն հրավիրվելու մասին դեռեւս մարտի 25-ին հատնել էր Ադրբեջանի իշխանության քարոզչամիջոցներից մեկը՝ հղում անելով իր աղբյուրներին ու նշել, թե իսկապես Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

«Փաստինֆո»-ն փորձել է պաշտոնական Երեւանից ճշտել տեղեկատվության հավաստությունը, սակայն մեր հարցումներին ի պատասխան ԱԳՆ-ից ոչ հաստատել են, ոչ հերքել՝ նշելով, որ պատասխան դեռ չունեն։

Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրմանը Հայաստանի ու Ադրբեջանի մոտ լինելու մասին լավատեսական միտք հայտնել էր ԱՄՆ պետքարտուղարը։ Մինչդեռ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 24-ին ՀՀ ԱԺ-ում հայտարարել էր, որ առաջին կարեւորության հարցերի շուրջ կողմերը դիրքորոշումները բավականին հեռու են։